Զորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա Ղահրամանյան
BLOGՎեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է։
Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար։
Այսօր նույն մարդը զորահանդես է անցկացնում՝ արդեն նախընտրական քարոզչության շրջանակում։ Նպատակը նույնն է՝ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը։
Հարգելի քաղաքացի, դու արդեն տեսել ես իրականությունը։ Տեսել ես երեք պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք, նվաստացում ու անվերջ զիջումներ։
Այս իշխանությունը չի կարող ապահովել անվտանգություն, որովհետև Փաշինյանը նույնն է՝ նույն վախկոտը, որը մշտապես կատարում է Ալիևի պահանջներն ու չդադարող զիջումներով Հայաստանը տանում է նոր վտանգների։ Հիմա նրա առաջ նոր տնային աշխատանք են դրել` ապահովել 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։
Հարգելի՜ քաղաքացի, դու պետք է իմանաս, որ զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ, որն ունի ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, պրոֆեսիոնալ բանակ ու քաղաքական կամք։
Դու այլևս չպետք է խաբվես շոուներին։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi



