Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան
BLOG108 տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այդ օրվան նախորդել էին բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Անդրկովկասի անկախության ճանաչումը և ռուսական զորքերի հապճեպ դուրսբերումը կովկասյան ամբողջ ռազմաճակատից, օսմանյան զորքերի կողմից սրընթաց հարձակումը, որի արդյունքում տառացիորեն երեք ամսում գրավվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և սկսվեց ներխուժումը Արևելյան Հայաստան:
Արևելյան Հայաստանի տարածքում սակայն օսմանյան զորքերը հանդիպեցին հայ ժողովրդի վճռական և կատաղի դիմադրությանը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մոտ մեկ շաբաթ մղված արյունալի ճակատամարտերի արդյունքում օսմանյան բանակը կանգնեցվեց և հետ շպրտվեց, տալով մեծ կորուստներ, իսկ օսմանյան կառավարությունը ստիպված եղավ ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և հաշտության պայմանագիր կնքել նրա հետ:
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության, և նրա գոյությունն իսկ հնարավոր է դարձել միայն ու միայն 1918 թ. մայիսին կազմակերպված միահամուռ դիմադրության և վճռական հաղթանակների շնորհիվ: Առանց դրանց, հայկական պետություն այսօր չէր լինի, իսկ մեր երկրի բոլոր տարածքներն էլ այսօր կիսված կլինեին Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Խոնարհելով գլուխներս մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակի առաջ, միշտ հիշենք, որ առանց պայքար չկա հաղթանակ, իսկ առանց հաղթանակ չկա արժանապատիվ կյանք: Փառք պայքարած և հաղթանակած մեր հերոսներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
1
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
2
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
5
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education



