Անկարայի ահաբեկչության գործով 14 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման շրջանակում երկրի 7 նահանգներում իրականացվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 14 մարդ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակ ալությունը:
Ձերբակալվածների մի մասը բերվել է Անկարա, իսկ մյուս մասը կբերվի առաջիկա ժամերի ընթացքում: Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են գործողությունները մեղավորների բացահայտելու ուղղությամբ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 18-ին տեղեկացրել է, որ հայտնի է ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունը: Ըստ նրա՝ ահաբեկչական գործողության հեղինակը Սիրիայի քաղաքացի, 1992 թվականին ծնված Սալիհ Նեջարն է: Նա Սիրիայից փախստականի անվան տակ Թուրքիա է թափանցել անցյալ տարվա հուլիսին:
Ըստ թուրքական կողմի` Սալիհ Նեջարը հանդիսանում է Սիրիայում կառավարական ուժերի հետ համագործակցող քրդական «Ժողովրդական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդի պաշտպանության միավորումներ» կազմակերպության (YPG) մարտիկ:
PYD/YPG-ն Սիրիայի կառավարական ուժերին զուգահեռ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ ցամաքային ռազմական գործողութունների մասնակից է:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 28- ի, վիրավորների թիվը 61- ն է:
Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից,կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտավո րապես 200 մետր հեռավորությամբ: Զինվորական անձնակազմ տեղափոխողավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա է պայթել այդ վայրում:



