Մայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է. Նաիրի Սարգսյան
POLITICSՄայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է։
1918 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ցեղասպանությունից, քայքայումից և պատերազմից հետո։ Պետությունը ստեղծվեց ոչ թե շնորհիվ, այլ հակառակ բոլոր հանգամանքների։
Սա է մայիսի 28-ի իրական խորհուրդը՝ պետություն կառուցել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորած է։
Այսօր, ցավոք, հաճախ փորձում են պետական տոները վերածել ձևական միջոցառումների, գեղեցիկ կադրերի և քաղաքական PR-ի։
Բայց պետությունը չի կառուցվում բեմադրություններով։ Պետությունը կառուցվում է պատասխանատվությամբ, ուժեղ ինստիտուտներով, ազգային արժանապատվությամբ, ազգային արժեքներով և անվտանգությունն առաջնահերթ համարող իշխանությամբ։
Անկախությունը չի պահպանվում հայտարարություններով։ Այն պահպանվում է պետական մտածողությամբ, ուժեղ բանակով, ազգային միասնությամբ և սեփական պետության նկատմամբ պատասխանատվությամբ։
Հայաստանը վերականգնելու է ուժեղ պետականությունը։ Ոնենալու ենք պետություն, որտեղ ազգային խորհրդանիշները ծառայելու են ոչ թե իշխանության վարկանիշին, այլ հայկական պետականության ամրապնդմանը։
Փա՛ռք Առաջին Հանրապետության հիմնադիրներին։
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պայքարել և պայքարում են հայկական պետականության համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



