Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ Ծառուկյան
VIDEOՄայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր պետականության վերածննդի հիմքը՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ միավորված է հայրենիքի ու ազգային արժեքների շուրջ։
Այս կարևոր ու խորհրդանշական օրը ապարանցիների և բազմաթիվ քաղաքացիների հետ երթով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ խոնարհվելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առաջ։
Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն։ Հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու։
Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



