Օբամային հասցեին վիրավորական արտահայտություն արած ճապոնացի պատգամավորը հրաժարական Է տվել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարության անդամ, երկրի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Կաձույա Մարույաման փետրվարի 18-ին հրաժարական Է տվել իր արած արտահայտությունների պատճառով:
Նշենք որ, սկսված սկանդալի ֆոնին՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երակներում «սեւամորթ ստրուկների արյուն Է հոսում»:
Համապատասխան որոշումը նա ընդունել Է այն բանից հետո, երբ ընդդիմությունը՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավարությամբ, խորհրդարան Է մտցրել բանաձեւի նախագիծ, որը Մարույամային առաջարկում Է հրաժարական տալ:
Փաստաթղթում նշվում Է, որ քաղաքական գործչի հայտարարություններն «անընդունելի են, քանի որ վնաս են հասցնում Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին, ինչպես նաեւ կասկածի տակ են դնում մարդու հիմնական իրավունքները»: Բացի այդ, ընդդիմության պատգամավորների կարծիքով, Մարույամիի արտահայտությունները խարխլում են քաղաքացիների վստահությունը քաղաքականության նկատմամբ եւ բացասաբար ազդում խորհրդարանի վերին պալատի հեղինակության վրա»:



