Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին և 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի , 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։
Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



