Դավութօղլուն Անկարայի պայթյունի մեջ մեղադրում է Սիրիայի քրդերին. վերջիններս հերքում են
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների պայթյունն իրականացրած մահապարտը եղել է Սիրիայի քրդական YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) անդամ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե ավտոմեքենայով իրեն պայթեցրած մահապարտը եղել է 1992 թ.-ի ծնված Սալիհ Նեջարը, ով ամիսներ առաջ փախստականների հետ Սիրիայից Թուրքիա է մտել։
Դավութօղլուի այս մեղադրանքները հերքել է Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ն՝ հայտնելով, որ իրենք երբեւէ Թուրքիայում որեւէ գործողություն չեն կատարել։
Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 մարդ, որոնց գերակշիռ մասը զինվորականներ են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



