Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մայիսի 20-ին հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի  մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26 հասցեում գործող «Աուրա» գիշերային ակումբում վիճաբանություն է։
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել են Արարատի մարզի քրեական և Արտաշատի համայնքային ոստիկանները, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում, վերը նշված ակումբի հաճախորդ ոմն Գագոն գարեջրի շիշ է կոտրել հատակին, որի համար անվտանգության աշխատակիցը դիտողություն է արել նրան և ընկերների հետ միասին դուրս հրավիրել նրանց, որից մոտ 15 րոպե անց վերջիններս մի խումբ անձանց հետ վերադառնալով ակումբ իրենց մոտ եղած փայտյա մահակներով կոտրել են ակումբի մուտքի դուռը, սրահի գույքը՝ կոպիտ կերպով խախտելով ակումբի բնականոն աշխատանքը և պատճառելով նյութական վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 20-ին ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Գագիկ  Գ․-ն, 33-ամյա Գոռ Դ․-ն և 27-ամյա Ռուբեն Վ․-ն վիճաբանել են նույն ակումբի տնօրեն՝ 40-ամյա Դավիթ Պ․-ի հետ, որից հետո հեռացել են ակումբից, սակայն մոտ 15 րոպե անց նշված անձինք Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Ստյոպա Դ․-ի և Ռուդիկ  Դ․-ի հետ միասին վերադարձել են ակումբ և իրենց մոտ եղած փայտյա մահակներով կոտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքը։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռուբեն Վ․-ին, Ստյոպա Դ․-ին և Ռուդիկ Դ․-ին ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, ովքեր կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2025 թ․ մարտի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարարտի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտ Թ․-ն և 25-ամյա Գևորգ Մ․-ն գտնվում էին Արտաշատ քաղաքի «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում էին անվտանգության աշխատակից ոմն Հովոյի հետ և Հրանտ Թ․-ն իր մոտ ապօրինի պահում էր հրազեն:
        
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններով և ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն գտնվել էին Արտաշատ քաղաքում գտնվող «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել էին անվտանգության աշխատակից՝ Երևանի բնակիչ 27-ամյա Հովհաննես Թ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
        
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն նշված վայրից ձերբակալվել և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերվել էին ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջիններս խոստովանել էին կատարվածը ու նրանից Հրանտ Թ․-ն ոստիկաններին էր ներկայացրել գազային ատրճանակ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026