«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան
BLOGՈւնեմ մի կարևոր խնդրանք․ իմ պատին, իմ էջում խնդրում եմ՝ ոչ ոքի չվիրավորել։
Եթե կարծում եք, որ ձեր խոսքը հիմնավորված է, արտահայտվեք նրա էջում։
Իմ հարթակը չդարձնենք փոխադարձ թշնամանքի և ատելության վայր։
Իսկ հիմա՝ իմ մասին։
Սիրելինե՛րս, ինձ վիրավորելով, առավել ևս՝ բացարձակապես անհիմն մեղադրանքներով, որևէ խնդիր չեք լուծելու։ Առավել ցավալին այն է, որ դա հաճախ անում են իմ հայերը՝ նույն ցավն ու նույն արյունը կրողները։
Ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ իմ կոչերը չհասկանալու, չլսելու և չընկալելու գինը, ի վերջո, կրկին վճարելու է իմ խաբված, տանջված և տառապած ժողովուրդը։
Հիշեք՝ իմ պայքարը մեկն է՝ անվտանգ և արժանապատիվ Հայաստանը։
«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է»։
Վերլուծությունն ու հետագա քայլերը թողնում եմ ընթերցողի մակարդակին։
Մհեր Ավետիսյան
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



