Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրականապես համաձայն չէ այն շրջանառվող կարծիքների հետ, թե թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը ֆուտբոլային դաշտում անհամատեղելի են։
Իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում «արքայական ակումբի» նախագահը մեկնաբանել է ֆուտբոլիստների շուրջ ստեղծված իրավիճակը.
– Ի՞նչ եք մտածում, երբ լսում եք, որ Վինիսիուսն ու Մբապեն անհամատեղելի են։
– Որ դա կատարյալ անհեթեթություն է։ Նրանք երկուսն էլ լավագույնն են աշխարհում։ Վինիսիուսը մեզ համար Չեմպիոնների լիգայի երկու գավաթ է նվաճել։ Բայց պետք չէ գոռոզանալ։ Այն միտքը, թե Չեմպիոնների լիգան կարելի է հաղթել ամեն տարի, պարզապես ծիծաղելի է։ Ոչ ոք երբեք չի հաղթել այն 10 տարում վեց անգամ, – նշել է Պերեսը։
Հավելենք, որ ավելի վաղ El Mundo պարբերականը տեղեկություն էր տարածել, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ հրաժեշտ տալ ո՛չ Կիլիան Մբապեին, ո՛չ Վինիսիուսին, և ո՛չ էլ թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին. աստղային եռյակն անձեռնմխելի է ակումբի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



