Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Հարցում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էստոնիայի պաշտպանության նախարարության պատվերով անցկացված «Avalik arvamus riigikaitsest» ամենամյա հարցման համաձայն, բնակչության՝ պաշտպանական գործունեությանը մասնակցելու պատրաստակամության մակարդակը մնում է բարձր, սակայն ուժեղանում են երկրի ապագա անվտանգության վերաբերյալ մտահոգ սպասումները, հայտնում է ERR-ը։
Էստոնիայի բնակիչների 81%-ը կարծում է, որ հարձակման դեպքում երկիրը պետք է զինված դիմադրություն ցույց տա ցանկացած պայմաններում։ Միևնույն ժամանակ, 62%-ը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մասնակցել պաշտպանական գործունեությանը՝ իր հմտություններին համապատասխան. այս ցուցանիշը մնում է կայուն արդեն երրորդ տարին անընդմեջ։
Էթնիկ էստոնացիների շրջանում պատրաստակամությունն ավելի բարձր է (69%), քան մյուս ազգությունների ներկայացուցիչների մոտ (48%)։
Բնակչության կեսը կարծում է, որ Էստոնիան ունակ է դիմանալ մինչև դաշնակիցների ժամանումը։ Կեսից ավելին նաև երկրի պաշտպանության զարգացումը գնահատում է որպես լավ։ Դրական են ընկալվում ռազմական զորավարժություններն ու Պաշտպանության ուժերի գործունեությունը. 81%-ը աջակցում է պահեստազորայինների հավաքներին, 79%-ը՝ երկրի օդային տարածքում դաշնակցային ավիացիայի թռիչքներին։
64%-ը աջակցում է զորավարժությունների համար նախատեսված պոլիգոնների ընդլայնմանը։ Ավելի քան երկու երրորդը կարծում է, որ պաշտպանական ծախսերը պետք է կամ ավելացնել, կամ պահպանել ներկայիս մակարդակի վրա. 35%-ը կողմ է բյուջեի աճին, 35%-ը՝ ընթացիկ մակարդակի պահպանմանը, 17%-ը՝ կրճատմանը։
Միաժամանակ աճում է ապագա անվտանգության վատթարացման զգացումը. 33%-ը կարծում է, որ 10 տարի հետո իրավիճակը կլինի ավելի վատ, քան հիմա (աճ վերջին չորս տարվա ընթացքում), մինչդեռ 29%-ը ակնկալում է անվտանգության ներկայիս մակարդակի պահպանումը։ Հարցվածների 71%-ը դեռևս ընդհանուր առմամբ իրենց անվտանգ են զգում։
Բնակչությունը գլխավոր սպառնալիք է համարում ապատեղեկատվության տարածումը (86%) և կիբերհարձակումները (84%)։ Ռազմական հարձակման վտանգը հավանական է համարում կեսից քիչը (49%)։
Մեծամասնությունը նաև ապատեղեկատվությունը, կիբերհարձակումները, ինչպես նաև Ռուսաստանի գործողություններն ու Ուկրաինայում պատերազմը դիտարկում է որպես գլոբալ անվտանգության համար ռիսկի գործոններ։ Սակայն 2025 թվականի համեմատ նվազել է նրանց բաժինը, ովքեր սպառնալիք են տեսնում Ռուսաստանի՝ ազդեցությունը վերականգնելու փորձերում և հենց Ուկրաինայում պատերազմում։
82%-ը աջակցում է Էստոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, 71%-ը կարծում է, որ դա կանխում է ռազմական հակամարտությունը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գործողությունների բավարար լինելու նկատմամբ վստահության մակարդակը նվազում է. նրանց բաժինը, ովքեր դրանք բավարար են համարում, 2023 թվականի 69%-ից 2026 թվականին նվազել է մինչև 56%։
Միջազգային գործողություններին Էստոնիայի մասնակցության աջակցությունը կազմում է 52% և աստիճանաբար նվազում է, մինչդեռ Ուկրաինային աջակցությունը մնում է բարձր՝ բնակչության 67%-ը կողմ է օգնության շարունակմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



