Ամառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրելի սովորողներ, ամառային արձակուրդները սկսվում են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Դրանք, իհարկե, հանգստանալու ժամանակ են, բայց առաջարկում եմ ամառային արձակուրդներին.
- չմոռանալ գիրք կարդալ, ընդ որում, կարող եք պայմանավորվել՝ ընկերներով կամ դասարանով որևէ գիրք կարդալ և հետո քննարկել,
- այցելել ձեր բնակավայրի կամ համայնքի կարևոր պատմամշակութային վայրերը. այս ուսումնական տարում մենք յուրաքանչյուր դպրոցի առաջարկել էինք հոգ տանել իրենց մոտակայքում գտնվող հուշարձանների մասին, դրա կարիքը կա նաև ամռանը, բացի այդ, ամառն օգտագործեք նաև համայնքը, բնակավայրը, մարզը, մեր երկիրը ավելի լավ ճանաչելու համար,
- կամավորություն անել. ամառվա ընթացքում էլ անելիքները շատ են ու եթե հանգստանալու հետ մի փոքր ժամանակ գտնեք՝ ձեր միջավայրում կամ շրջապատում հանրօգուտ գործ անելու, հաստատ թե լավ փորձառություն կունենաք, թե բավարարվածության մեծ զգացում,
- չնայած հիմա հետաքրքություններն ու զբաղմունքները թվային տարածքում շատ են, բայց փորձեք սահմանափակել ձեր ժամանակը թվային տիրույթում, դրա փոխարեն դուրս եկեք բակ, շփվեք ընկերների հետ, զբոսնեք, բակային խաղեր խաղացեք»,- գրել է ԿԳՄՍ նախարարը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
5
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference



