Մուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում կայացել է Մուայթայի IFMA international Caucasus open cup միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 6 երկրի 285 մարզիկ՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ։ Կովկասի գավաթի խաղարկության տարբեր տարիքայինների մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 160 մարզիկ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը։
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը բարձր է գնահատում մրցաշարի որակը։
«Շատ կարևոր է, որ այս առաջնությանը ներկա է եղել միջազգային մրցավար, որն իր գնահատակն է տվել ու միջազգային ֆեդերացիայից նամակ ենք ստացել, որտեղ նշվում է մրցաշարի բարձր մակարդակով անցկացման մասին»,-նշել է ֆեդերացիայի նախագահը։
Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մալայզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մալայզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ոսկե մեդալակիրներ Ռուբեն Գալստյան Մ23տ - 71կգ Արայիկ Բրուտյան 12-13տ․ - 52կգ Անդրեյ Կարաև 12-13տ․ - 44կգ Գոռ Հակոբյան 16-17տ․ - 67կգ Նարեկ Խաչատրյան 14-15տ․ - 63,5կգ Գոռ Գալստյան 10-11 տ․ - 34կգ Աշոտ Դեմիրճյան 12-13 տ․ - 58 կգ Գոռ Գաբրիելյան 16-17տ․ - 54կգ Վաչիկ Միքայելյան 12-13տ․ - 48կգ Գևորգ Երամյան 10-11տ․- 42կգ Մոնթե Բաբախանյան 14-15տ․ - 60կգ Նարեկ Վարդանյան 12-13տ. - 67կգ Կարեն Մաթևոսյան 21տ․- 63.5կգ Գևորգ Սիմոնյան 13տ․ - 54կգ
Հետևեք մեզ՝ այստեղ



