Դիարբեքիրում որոտացած պայթյունից մահացել է 6 թուրք զինվոր
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի Լիջե գավառում ռազմական զրահամեքենայի վրա փետրվարի 18-ի առավոտյան իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով առնվազն 6 թուրք զինվոր է մահացել: Եվս մեկ զինվոր վիրավոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերակա նը:
Պայթյունից հետո իրականացված ուսումնասիրություններից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ մեքենան պայթեցնելու համար Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) գործի է դրել 1 տոննա պայթուցիկ նյութ: Պայթուցիկը հեռակառավարվող է եղել: Քուրդ զինյալներն այն գործի են դրել շուրջ 350 մետր հեռավորությունից:
Դիարբեքիրի պայթյունից հետո այս տարածքում մեծ թվով ռազմական տեխնիկա է բերվել: Քուրդ զինյալների դեմ գործողություններին մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



