Լվացքի մեքենայում կնոջ մնացորդներ են հայտնաբերվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում ոստիկանությունը անանուն հաղորդում է ստացել, ըստ որի՝ անհրաժեշտ էր ստուգել մի լճակ։ Ջրամբարի հատակը զննելիս իրավապահները հայտնաբերել են ջրի տակ գտնվող լվացքի մեքենա և չորանոց, որոնց ներսում գտնվել են 25-ամյա կնոջ աճյունի մնացորդներ։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Aif.ru-ին։
Ութ տարի առաջ 25-ամյա Թրիշ Հեյնսը տեղափոխվել էր ընկերների մոտ բնակվելու։ Դրանից հետո նա աստիճանաբար դադարել էր կապ պահպանել իր տատիկի հետ, որի հետ շատ մտերիմ հարաբերություններ ուներ։
Հարազատները նկատել էին, որ Թրիշի զանգերը դարձել էին ավելի հազվադեպ և կարճատև, իսկ որոշ ժամանակ անց նրա հետ կապն ամբողջությամբ իրականացվում էր ընկերների միջոցով։ Երկու ամիս անց տատիկը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով թոռնուհու անհետացման մասին։
Հետաքննության ընթացքում իրավապահները տեղեկություն էին ստացել, որ պետք է ստուգեն Գրանթս Փոնդ լճակը, որը գտնվում էր Թրիշի բնակության վայրից ոչ հեռու։
Լճակի հատակում հայտնաբերվել էին ջրի տակ ընկղմված լվացքի մեքենա և չորանոց, որոնց մեջ գտնվել էին երիտասարդ կնոջ աճյունի մասեր, այդ թվում՝ ծնոտի ոսկորի հատված։ ԴՆԹ փորձաքննությունը հաստատել էր, որ դրանք պատկանում են Թրիշ Հեյնսին։
Ոստիկանությունը դեպքը որակել է որպես սպանություն, սակայն ընտանիքի անդամներին խնդրել է մինչև հետաքննության ավարտը չհրապարակել գործի վերաբերյալ մանրամասներ։
Չնայած անցած տարիներին՝ գործը մինչ օրս մնում է չբացահայտված, և որևէ ձերբակալություն չի կատարվել։ Թրիշի զարմուհի Քերի-Էն Ուիլսոնի խոսքով՝ ընտանիքը շարունակում է տարբեր տեղեկություններ և վարկածներ ստանալ աղջկա մահվան վերաբերյալ և դրամական պարգև է սահմանել այն տեղեկության համար, որը կօգնի բացահայտել հանցագործությունը։
«Ութ տարի անց էլ դժվար է բառեր գտնել։ Ես ամեն օր աղոթում եմ, որ Թրիշի համար արդարություն հաստատվի։ Ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ-որ մեկն ունի պատասխաններ», — ասել է նա։
Քերի-Էն Ուիլսոնը Թրիշին նկարագրել է որպես ուժեղ կամքի տեր, հոգատար և ընտանիքի կողմից սիրված երիտասարդ կնոջ։ Սակայն նրա սպանության գործը, ութ տարի անց էլ, շարունակում է փակուղում մնալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



