Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարկային օրենսգրքով ակնկալվում է հարկահավաքության ցուցանիշը բարձրացնել ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով. ԱՄՀ

ECONOMICS

Հարկային օրենսգրքի նախագիծը, որը 700 էջի է հասնում, հանրային քննարկումների փուլում է` Հարկային խորհրդի շրջանակներում: Փետրվարի 18-ին «Բարենպաստ գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը:«Կառավարությունը հանձն է առել մինչ մարտի ավարտը նախագիծը ներկայացնել Ազգային ժող ովի քննարկմանը: Իմ ընկալմամբ` կարևոր օրենք է ու երեք ընթերցում է պահանջելու: Նախատեսվում է այն ընդունել 2017-ին ու գործարկել 2018 թվականից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տերեսա Սանչեսը: 

Խոսելով Հարկային օրենսգրքի անհրաժեշտության մասին` պաշտոնյան նկատեց, որ Հարկային օրենսգրքի մշակումն ու գործարկումը հավուր պատշաճի իրականացնելու պարագայում այն կարող է օգնել էապես ավելացնել հարկահավաքման ցուցանիշը Հայաստանում` միջնաժամկետ հեռանկարում այն բարձրացնելով ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով: «Հարկային օրենսգրքով փորձ է արվելու ավելացնել հավաքագրվող եկամուտները, ապահովել բյուջեի կայուն վիճակ ու երկրին հնարավորություն ընձեռել ենթակառուցվածքներում կատարել ներդրումներ: Հարկային օրենսգրքով հարկահավաքման կիզակետը տեղափոխվելու է արտադրությունից ու եկամուտներից դեպի սպառման ոլորտ` նպատակ ունենալով խթանել ձեռնարկատիրական գործունեությունն ու երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճը»,-հայտնեց Սանչեսը:

Նրա դիտարկմամբ` Հարկային օրենսգրքի ներդրումն ուղղված է լինելու արդարության ու արդարացիության մակարդակի ամրապնդմանը, բոլորի համար տեսանելի ու թափանցիկ կանոններ ստեղծելուն, առավել խոցելիների համար պաշտպանության մեխանիզմներ մշակելուն: «Հարկային կարգապահությունը դյուրացնելու համար պետք է համակարգը պարզ ու կանխատեսելի դարձնել: Նպատակներից է Ավելացված արժեքի հարկի ավելացումը, որի հարկման բազան շատ նեղ է: Նպատակ է դրված լայնացնել բազան` դրանում ներգրավելով գործունեության մի քանի ոլորտներ, որոնք դրանից ազատված են` գյուղատնտեսո ւթյունը, առողջապահությունը, կրթությունը: Շահութահարկը դարձնել ավելի պարզ, լայն բազայով, միջազգային չափանիշներին համահունչ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց եկամտահարկին, նպատակ է դրված ավելացնել բազան ու ներառել եկամտի` նրկայումս չընդգրկված տեսակները, օրինակ կապիտալի գործառնություններից ստացված եկամուտը ևս հարկել»,-ասաց Սանչեսը: 

ԱՄՀ պաշտոնյայի խոսքով` կավելացվեն ծխախոտի, դիզելային վառելիքի, ալկոհոլի ակցիզային հարկերի դրույքաչափերը: Նա նաև անդրադարձավ փաստին, որ Հարկային օրենսգրքով հարկային վարչարարության բարելավման ծավալուն միջոցառումներ կիրականացվեն: 

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced