Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
SOCIETYԱմիօ բանկը, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) առանցքային դերը երկրի տնտեսության զարգացման գործում, կիրառում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ընդլայնման և աջակցման ռազմավարություն:
Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 76-Ն որոշումը, և նպատակ ունենալով աջակցել բիզնեսի կայուն զարգացմանը և ֆինանսական բեռի թեթևացմանը՝ բանկը որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 1 տոկոսային կետով նվազեցնել ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տարեկան տոկոսադրույքները:
Տոկոսադրույքների նվազեցումը իրականացվել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:
Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն նվազեցնել գործող ֆինանսական պարտավորությունների բեռը, այլև խթանել բիզնեսի ակտիվությունը, ընդլայնման հնարավորությունները և երկարատև համագործակցությունը բանկի և հաճախորդների միջև:
Բանկը շարունակելու է հանդես գալ գործարար համայնքի կարիքներին արձագանքող նախաձեռնություններով՝ ապահովելով հասանելի, ճկուն և հաճախորդամետ ֆինանսական լուծումներ ՓՄՁ-ների համար:
Ամիօ բանկի կողմից առաջարկվող բիզնես վարկերին ծանոթացեք այստեղ:
✉ [email protected] | 010 59 20 20 |



