Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետությունում արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող, քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգեր, ինչպես նաև տարբեր էլեկտրոնային հասցեներից քաղաքացիներին ուղարկվող, սպառնալիք պարունակող նամակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Նման հաղորդակցությունների միջոցով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել և վախ ներշնչել հասարակության շրջանում՝ նպատակ ունենալով ազդել նրանց ընտրական իրավունքի իրականացման վրա։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հանցավոր գործունեության բացահայտման ուղղությամբ։ Արդեն իսկ պարզվել է, որ էլեկտրոնային հասցեն ստեղծվել է ՀՀ-ից դուրս և մինչ այս պահը ՀՀ տարածքում չի օգտագործվել, իսկ զանգերն իրականացվում են արտասահմանյան ընկերությունից ձեռք բերված վիրտուալ հեռախոսահամարներով։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն։
Նման զանգերի դեպքում խորհուրդ է տրվում՝ անմիջապես դադարեցնել խոսակցությունը և արգելափակել զանգահարողի հեռախոսահամարը։
Էլեկտրոնային հաղորդագրություն ստանալու դեպքում՝ անտեսել և չպատասխանել դրանց։
Սիրելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք․ ձեր ընտրական իրավունքի ազատ և անկախ իրականացումը ձեր ձեռքերում է»։
Հետևեք մեզ՝ այստեղ



