Նոր տեղեկություններ ամառային զորակոչից. տեղեկատու
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը կիրականացվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ինչպես տեղեկացավ Past.am-ը, կառավարության որոշմամբ սահմանվել են նաև ժամկետները պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման համար։ Զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Ամառային զորակոչի ընթացքում զինվորական ծառայության կկոչվեն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիները, իսկ ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները կազատվեն զինվորական ծառայությունից։
Հիշեցնենք, որ զորակոչի և զորացրման գործընթացներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



