Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04-09.06.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հունիսի 4-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-9-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 4-ին և 6-ին առավելապես կեսօրից հետո, 5-ին և 7-9-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.0°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 2.4°C (1967թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.8°C
Հետևեք մեզ՝ այստեղ



