Վարորդներին զգուշացրել են ավտոմեքենայի օդորակիչի հետ կապված թանկարժեք սխալի մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավտոմեքենայի օդորակիչը սխալ սառեցնող նյութով լիցքավորելը կարող է հանգեցնել ոչ միայն համակարգի վնասման, այլ նաև հրդեհի վտանգի։ Այս մասին «Գազետա.ռու»-ին տված հարցազրույցում զգուշացրել է Fit Service ավտոսպասարկման ցանցի ներկայացուցիչ Վալերի Չմելյովը։
Փորձագետի խոսքով՝ ժամանակակից ավտոմեքենաների մեծ մասը նախատեսված է աշխատելու R134a կամ R1234yf տեսակի սառեցնող նյութերով, որոնք ունեն իրենց հատուկ աշխատանքային ճնշումն ու տեխնիկական պահանջները։ Նրա խոսքով՝ տարբեր նյութերի խառնուրդը կամ էժան փոխարինիչների օգտագործումը կարող է խաթարել համակարգի աշխատանքը, առաջացնել գերտաքացում և վնասել կոմպրեսորը։
Չմելյովը նաև նշել է, որ օդորակիչի կոմպրեսորն ու ճնշման կարգավորման համակարգերը նախագծված են հստակ սահմանված պայմաններում աշխատելու համար։ Անորակ կամ անհամապատասխան նյութերի կիրառման դեպքում մեծանում է խափանման և արտահոսքի վտանգը, իսկ որոշ դեպքերում՝ էլեկտրական կայծի կամ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ կարող է առաջանալ նաև հրդեհի ռիսկ։
Հետևեք մեզ՝ այստեղ



