22-ամյա աղջիկը մահացել է քթի վիրահատությունից հետո
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 22-ամյա Մարգարետ Սպադան մահացել է քթի պլաստիկ վիրահատությունից (ռինոպլաստիկա) հետո։ Նախնական տվյալներով՝ աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է տեղային անզգայացման ներարկումից անմիջապես հետո, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Չնայած բժիշկների ջանքերին՝ մի քանի օր անց նա մահացել է։
Դեպքից հետո իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել։ Քննչական մարմինների տվյալներով՝ վիրահատությունը կատարվել է մասնավոր բժշկական կենտրոնում, իսկ կենտրոնի ղեկավարների նկատմամբ անզգուշությամբ մահ պատճառելու կասկածով գործ է հարուցվել։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև փաստաթղթային հնարավոր խախտումներ։
Մահացած աղջկա ընտանիքը հայտարարել է, որ ցանկանում է պարզել մահվան իրական պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, եթե հաստատվի բժշկական սխալ կամ անփութություն։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



