«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Ժետիսու»-ին
SPORTԱնթալիայում մարզումային հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է Ղազախստանի «Ժետիսուի» հետ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարը պարտություն է կրել նվազագույն հաշվով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ղազախական թիմին հաջողվել է հաշիվը բացել արդեն 7-րդ րոպեին: Հետագայում երեւանցիներն ստեղծել են գոլ խփելու մի քանի իրական պահեր, մինչդեռ մրցակիցը՝ ոչ: Ալաշկերտցիներից մոտ էին հաջողությանը Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանը՝ երկու անգամ, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ:
Փետրվարի 21-ին «Ալաշկերտը» կհանդիպի Լիտվայի «Սուդուվա» թիմի հետ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



