Քաղաքացին ընկել է փոսը եւ վնասվել
SOCIETYՓետրվարի 18-ին, ժամը 19.25-ին քաղաքացի Ս.-ից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հերացի փողոցում` նախկին` «Մ. Մաշտոցի» համալսարանի մոտակայքում, ինքն ընկել է փոսը եւ վնասվել, չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները Հերացի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող նախկին ճոպանուղու չշահագործվող շինության նկուղային հարկից` մոտ 7 մ. խորությունից, դուրս են բերել 1998 թ. ծնված Ա. Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



