ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել
BLOGՄի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝
27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
38/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



