Yerevan, 09.June.2026,
00
:
00
BREAKING


Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Հետևեք

Պարոնյան թատրոնում կայացավ ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն հոգեբանական դրամայի պրեմիերան։ Ներկայացումը պատմում է մարդկային կորստի, ցավի, լռության և վերապրման մասին՝ փորձելով պատասխանել հարցին, թե ինչպես շարունակել ապրել, երբ ցավը խլում է անգամ բառերը։

Բեմադրության առանցքում այն գաղափարն է, որ տարիների տառապանքն ու ներքին խեղվածությունը հաղթահարելու համար երբեմն բավական է նույնիսկ   մի փոքր գթասրտությունը։ Ներկայացման բեմականացումն ու բեմադրությունն իրականացրել է Գայանե Անդրեասյանը։ Բեմի և զգեստների նկարիչն է Սուսաննա Հախվերդյանը։ Ներկայացման մեջ խաղում են Ռայա Հովհաննիսյանը, Միլենա Ավանեսյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Սերգեյ Ոսկանյանը, Վազգեն Մկրտչյանը, Իշխան Ղարիբյանը և Արման Սիմիկյանը։

16+ տարիքային սահմանափակում ունեցող ներկայացումը ցուցադրվեց «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում՝ մեկտեղելով թատերասեր հանդիսատեսի լայն շրջանակ։ «Զուլալին» հերթական փորձն է բեմարվեստի լեզվով խոսելու մարդկային ցավի, ներողամտության և հոգևոր վերածննդի մասին՝ հանդիսատեսին մղելով խորհելու կյանքի ամենաբարդ փորձությունների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ։ 

Բեմադրող ռեժիսոր Գայանե Անդրասյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց. «Միտքը ծնվեց այն ժամանակ, երբ փնտրում էի հայկական ժամանակակից ստեղծագործություն՝ բեմադրելու համար։ Տարբեր գործեր էի ուսումնասիրում, և այդ ընթացքում բոլորովին պատահական հանդիպեցի «Զուլալիին»։ Գրքի տոնավաճառի ժամանակ այն հայտնվեց ձեռքիս, և հենց առաջին նախադասությունը, որ կարդացի, ինձ գրավեց։ Այդ պահին հասկացա, որ անպայման ցանկանում եմ բեմադրել այդ ստեղծագործությունը։ Այդպես էլ ծնվեց բեմադրության գաղափարը։

Ինչ վերաբերում է ստեղծագործական ընթացքին, ապա դեռևս փորձերը չսկսած՝ արդեն հստակ պատկերացնում էի դերասանական կազմը։ Ի սկզբանե ընտրել էի հենց այս դերասաններին, և հետագայում որևէ փոփոխություն չի եղել։ Աշխատանքն ընթացել է շատ ներդաշնակ և արդյունավետ մթնոլորտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Պարոնյան թատրոնի տնօրինությանը, որի աջակցությամբ ամբողջ գործընթացը կազմակերպվեց շատ սահուն և հանգիստ։ Շնորհակալ եմ նաև դերասաններին՝ նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։ Ամբողջ ստեղծագործական աշխատանքի ընթացքում մենք որևէ լուրջ դժվարության կամ ստեղծագործական խնդրի չենք բախվել»։

Զուլալիի դերակատար Միլենա Ավանեսյանը խոստովանում է. «Իրականում համաձայնեցի, որովհետև վստահում էի Գայանեին որպես ռեժիսոր։ Սա արդեն մեր չորրորդ համատեղ աշխատանքն է, և անկեղծ ասած՝ մեր չորս աշխատանքներից ամենասիրելին հենց սա է։ Գայանեի գաղափարով վարակվեցի դեռ այն ժամանակ, երբ նա ներկայացրեց, թե ինչ է ուզում անել։ Նրա տեսլականն այնքան համոզիչ էր, որ միանգամից համաձայնեցի՝ առանց որևէ երկմտանքի։ «Զուլալին» ինձ շատ բան սովորեցրեց։ Ամենակարևորը՝ սովորեցրեց ավելի խորությամբ զգալ։ Զուլալին չի խոսում, և այդ պատճառով իր բոլոր ապրումներն ու զգացմունքներն արտահայտում է ժեստերով, հայացքով և հույզերով։ Աշխատելով կերպարի վրա՝ ես, որպես Միլենա, հասկացա, որ միշտ չէ, որ անհրաժեշտ է ամեն ինչ բառերով ասել։ Երբեմն բավական է պարզապես զգալ, և դա կարող է շատ ավելի խորն ու գեղեցիկ լինել, քան խոսքը։ Չխոսող կերպար մարմնավորելը դերասանի համար ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Երբ ունես տեքստ, կարող ես զգացմունքներդ փոխանցել խոսքի միջոցով, իսկ երբ խոսք չկա, ստիպված ես այլ միջոցներ գտնել՝ կերպարը կենդանի դարձնելու համար։ Այդ պատճառով փորձում էի ուսումնասիրել մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն խոսում, հասկանալ, թե ինչպես են նրանք արտահայտում իրենց հույզերն ու մտքերը։ Փորձել եմ այդ ամենը փոխանցել կերպարի միջոցով, և կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվել է։ Ամեն դեպքում, դա արդեն հանդիսատեսի գնահատելու հարցն է»։

Զուլալիի որդու՝ Նազարոսի դերակատար Վազգեն Մկրտչյանն ասաց. «Ինձ համար ցանկացած դեր պատասխանատու աշխատանք է։ Կարևոր չէ՝ ներկայացումը մանկական է, մեծահասակների համար է, ինչ ժանրի է կամ որքան մեծ ու ծավալուն է դերը։ Յուրաքանչյուր կերպար ունի իր պատասխանատվությունը, և ես միշտ այդպես եմ մոտենում աշխատանքիս։ Եթե խոսեմ այն մասին, թե ինչ է ինձ սովորեցրել այս ներկայացումը, ապա կպատասխանեմ իմ տեսանկյունից՝ այն, թե ինչպես եմ ես ընկալել կերպարիս և նրա գործունեությունը ստեղծագործության մեջ։ Իմ կարծիքով, ներկայացումը ցույց է տալիս, որ երբեմն որևէ խնդրի կամ կոնֆլիկտի լուծումը կարող է ծնվել այնպիսի իրադարձությունից, որը առաջին հայացքից միայն բացասական կամ անընդունելի է թվում։ Գործի ընթացքում տեսնում ենք, որ որոշ ողբերգական և ցավոտ դեպքեր հետագայում բերում են այնպիսի փոփոխությունների, որոնք մարդկանց կյանքում նոր շրջափուլ են բացում։ Օրինակ՝ այն իրադարձությունը, որը սկզբում ընկալվում է որպես ծանր և անթույլատրելի արարք, հետագայում դառնում է Նազարոսի ծննդի պատճառը։ Իսկ Նազարոսի ներկայությունն իր հերթին նոր շունչ ու կյանք է վերադարձնում ընտանիքին։ Ինձ հենց այդ հակադրությունն էր հետաքրքիր՝ ինչպես կարող են ամենածանր փորձությունները երբեմն դառնալ փոփոխությունների և վերածննդի մեկնակետ։ Նույնը կարելի է տեսնել նաև մյուս դրվագներում․ առաջին հայացքից բացասական կամ ցավալի թվացող իրադարձությունները հաճախ ավելի խորքային ազդեցություն են ունենում և փոխում մարդկանց ճակատագրերը։ Ահա սա էր այն հիմնական միտքը, որն ինձ հատկապես հետաքրքրել և մտածելու տեղիք է տվել»։

մեզ՝ այստեղ

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia