ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն։
Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1774 - Վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը։
1908 - Ծնվել է ծագումով հայ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը։
1913 - Ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը։
1943 - Ծնվել է ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը։
1964 - Ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց)։
1998 - Վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1999 - Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։
2001 - Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
2003 - ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը»-ը և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր։
2008 - Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին։
2009 - Տեղի է ունեցել մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունը։
2012 - Փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ՝ ի նշան Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ բողոքի։
2018 - Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն արգելվել է։
2019 - Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
ԱՇԽԱՐՀ
1125 - Ազազեի ճակատամարտում խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին։
1496 - Քրիստափոր Կոլումբոսն ավարտել է իր երկրորդ ճանապարհորդությունը։
1580 - Իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը։
1742 - Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը։
1770 - Ջեյմս Կուկը հայտնագործել է Մեծ արգելախութը։
1864 - Ծնվել է գերմանացի երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։
1898 - Չինաստանում հայտարարվել է «100-օրյա բարեփոխման» սկիզբը։
1910 - Ծնվել է ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն։
1930 - Ուիլյամ Բիբը և Օտիս Բարտոնը բատիսկաֆով 400 մետր խորացել են օվկիանոսում։
1940 - Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային։
1963 - Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը։
1965 - Եղիսաբեթ II թագուհին «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով։
1973 - Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները։
1975 - Հյուսիսային ծովում արտահանվել է առաջին նավթը։
1992 - Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը։
1996 - Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանում տեղի է ունեցել ահաբեկչական պայթյուն։
2010 - Ղրղզստանի Օշի նահանգի անկարգությունների հետևանքով զոհվել է 26, վիրավորվել՝ մոտ 150 քաղաքացի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



