Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության աջակցությունը՝ միրգ վաճառողներին․ ծիրանի 1կգ-ի համար՝ 200 դ․

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ծիրանի, սալորի, բալի, հանքային ջրի, գինու և կոնյակի արտահանողները ՀՀ կառավարությունից սուբսիդիա կստանան՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հինգշաբթի օրվա նիստում։

Ավելի վաղ նման աջակցություն նախատեսվել էր նաև ջերմոցային լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանողների համար։

Որոշումը ներկայացնելիս էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ սուբսիդիաները կտրամադրվեն հունիս ամսվա ընթացքում իրականացված արտահանման համար։ Մասնավորապես՝ ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց կտրամադրվի 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ, բալի համար՝ 400 դրամ, հանքային ջրի յուրաքանչյուր լիտրի համար՝ 150 դրամ, գինու յուրաքանչյուր լիտրի համար՝ 350 դրամ, իսկ 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համար՝ 830 դրամ։ Սա նշանակում է, որ 40 տոկոս թնդությամբ կոնյակի մեկ լիտրի համար աջակցությունը կկազմի ավելի քան 2000 դրամ։

Աջակցությունից օգտվելու համար ընկերությունները պետք է ներկայացնեն արտահանումը հավաստող հաշիվ-ապրանքագրեր։

Խոջոյանի խոսքով՝ հունիսի սկզբից Հայաստանից արդեն արտահանվել է 257 տոննա բալ և 64,9 տոննա ծիրան։ Նա նաև նշել է, որ այս տարի հիմնական կորիզավոր մրգերի բերքահավաքը կսկսվի սովորականից ավելի ուշ՝ հունիսի 15-ին՝ մայիսի վերջին օրերի փոխարեն։

Հունիսի 1-ից արտահանվել է նաև շուրջ 961 հազար հատ ծաղիկ։ Արտադրանքն ուղարկվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս և Նիդեռլանդներ։ Փոխնախարարի խոսքով՝ նոր առաքումները կնպաստեն արտասահմանյան գործընկերների հետ նոր գործարար կապերի ձևավորմանը։

Նա տեղեկացրել է նաև, որ հայկական ընկերություններից մեկն արդեն գրանցվել է Նիդեռլանդներում գործող Royal FloraHolland ծաղկի աճուրդային հարթակում, որը վերջերս հնարավորություն է ստեղծել նաև հայկական ընկերությունների մասնակցության համար։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենը խոստացել է հատուկ ուշադրություն և աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։

«Ութ տարի շարունակ մենք կոչ ենք արել բիզնեսին իր արտադրանքը համապատասխանեցնել միջազգային որակի չափանիշներին։ Նրանք, ովքեր դա ժամանակին արել են, այսօր էական խնդիրներ չպետք է ունենան», – նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ արտահանման լոգիստիկան որոշ չափով պարզեցվել է Ախալքալաք-Կարս երկաթուղու հնարավորությունների օգտագործման շնորհիվ։

Վարչապետը նաև հանձնարարել է աջակցել մեծածախ գնումների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա արտասահմանյան գնորդների համար ձևավորել ավելի խոշոր ապրանքային խմբաքանակներ։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց մի շարք հայկական ընկերությունների ստուգումներ իրականացնելու մտադրության մասին։ Խոսքը վերաբերում էր այն ձեռնարկություններին, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին՝ եվրոպական ծագման հնարավոր կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածների պատճառով։

Մայիսի 22-ին ռուսական կողմը սահմանափակումներ մտցրեց նաև հայկական ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Հետագայում Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում երկու ընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումները հանվեցին, իսկ մյուսների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են։

Մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ կիրառեց Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ դա հիմնավորելով բուսասանիտարական անվտանգության պահանջներով և արձանագրված խախտումների աճով։

Հունիսի 2-ից սահմանափակումներ կիրառվեցին նաև կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ, իսկ հունիսի 3-ից՝ խնձորի, տանձի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի։

Նշենք, որ Հայաստանի գյուղատնտեսական արտահանման ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։

Հետևեք մեզ՝ այստեղ

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee