ԵՄ-ն մարտին փախստականների հարցով հանդիպում կունենա Թուրքիայի հետ
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը մարտի սկզբին մտադիր է հանդիպում անցկացնել Թուրքիայի հետ` ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը քննարկելու նպատակով: Վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվանից հետո այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Թուրքիայի հետ համատեղ գործողությունների ծրագիրը շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Անհրաժեշտ է հնարավոր ամեն բան անել հաջողելու համար: Այդ պատճառով էլ մարտի սկզբին մտադիր ենք կազմակերպել հատուկ հանդիպում Թուրքիայի հետ»,- ասել է Տուսկը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ մարտին կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին կմասնակցեն Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



