35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեխիայի Կինշպերկ նադ Օհրժի քաղաքում 35-ամյա կինը կասկածվում է սեփական նորածնին սպանելու մեջ, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով տեղական Krimi-Plzeň պարբերականին։
Կնոջ սկեսուրը տան բակում հայտնաբերել է պլաստիկ տոպրակներ, որոնց մեջ եղել են նորածնի արյունոտ մարմնի մասեր։ Երեխայի մարմնի մնացած հատվածը դեռևս չի հայտնաբերվել։ Իրավապահները չեն բացառում, որ մարմնի մի մասը կարող էր ոչնչացվել շների կողմից։
Կինը ձերբակալվել է և մեղադրվում է առանձնապես ծանր սպանության մեջ։ Հարևանների խոսքով՝ նա մինչև վերջերս ակնհայտորեն հղի է եղել, սակայն երեխայի ծնվելու մասին որևէ տեղեկություն չի հայտնել։
Եթե մեղադրանքը հաստատվի դատարանում, կնոջը կարող է սպառնալ 15-ից 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



