Զգուշացում՝ Հիդրոմետից. առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին զգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանը։
Երևանում հունիսի 12-ին կեսօրից հետո, 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հետևեք մեզ՝ այստեղ



