Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Բուհերի ընդունելություն
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հայտագրման գործընթացն իրականացվում է fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով։
Դիմելու ժամկետներ
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) օտաերկրյա քաղաքացիների՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ
- Վճարովի դոկտորական կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ
fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:
Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն ներկայացված են դիմորդի ուղեցույցում: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ հղումով:
Քոլեջների ընդունելություն
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։
Դիմելու ժամկետներ
- Վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ
- Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ
Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍՆ-ում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դիմելու կարգը՝ հետևյալ հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
- ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-699, ներքին 647, +374 10-599-699, ներքին 646)
- fs.emis.am համակարգի հետ կապված հարցերով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455):
Հետևեք մեզ՝ այստեղ



