Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ֆրանսիայում դատարանը դատապարտել է Ադրբեջանի 9 քաղաքացու՝ բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի համար

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիական Ռեն քաղաքում դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ինը քաղաքացու՝ տարագրության մեջ գտնվող բլոգեր Մահամադ Միրզալիի սպանության փորձի գործով, հայտնել է OC Media-ն։

Գործի գլխավոր մեղադրյալը՝ Էմին Ղասիմովը, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման և Ֆրանսիա մուտք գործելու ցմահ արգելքի։ Մյուս ութ ամբաստանյալները ստացել են 5-15 տարվա ազատազրկման պատիժներ։

Միրզալիի վրա հարձակումը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին Նանտում։ Գործով դատավարությունը սկսվել է միայն մայիսի 26-ին։

Հարձակման ժամանակ Ղասիմովը եղել է Ադրբեջանի ևս երկու քաղաքացիների՝ Ռովշան Գոջաևի և Մեհրայ Զարբալիևի հետ, որոնք համապատասխանաբար դատապարտվել են 25 և 18 տարվա ազատազրկման։ Գոջաևը դատապարտվել է հեռակա կարգով և հայտարարվել է Ինտերպոլի հետախուզման մեջ։

Եվս երկու մեղադրյալներ՝ Էմին Զամզանզադեն և Ռզա Մալիկովը, դատապարտվել են 15 և 13 տարվա ազատազրկման՝ օժանդակության համար։

Բոլոր դատապարտյալները նաև ստացել են Ֆրանսիա մուտք գործելու ցմահ արգելք։

Մնացած երեք ամբաստանյալները ստացել են մինչև հինգ տարվա ազատազրկում։

Միակ ամբաստանյալը՝ Ֆաիգ Փաշա-զադեն, արդարացվել է՝ հարձակմանը նրա մասնակցության բավարար ապացույցների բացակայության պատճառով։

Միրզալին OC Media-ին հայտնել է, որ 2021 թվականի մարտի 20–21-ին Փաշա-զադեն Հունգարիայում կացարան է տրամադրել Ղասիմովին, Գոջաևին և Զարբալիևին, այնուհետև օգնել է նրանց կեղծ անձնագրեր պատրաստել։

Քննության ընթացքում պարզվել է, որ Փաշա-զադեի նկատմամբ Հունգարիայում նախկինում հարուցվել էր քրեական գործ, որով նա դատապարտվել էր վեցուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար։

Միրզալին հայտարարել է, որ դատավճռի հրապարակման ժամանակ Ղասիմովը դատարանի դահլիճում սպառնացել է իրեն և բղավել, որ «Ֆրանսիայում արդարություն չկա», հավելելով, որ «թքում է նրանց արդարադատության վրա» և որ ինքը «երկար չի մնա բանտում»։

Միրզալիի խոսքով՝ Գոջաևը, որը 2024 թվականին Թուրքիայում ձերբակալվել էր Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (DTX) կողմից, այժմ պահվում է Ադրբեջանում։

Նա նաև հայտարարել է, որ քննությանը չի հաջողվել հաստատել պետական կառույցների մասնակցությունը հարձակմանը։ Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ Ղասիմովի խցում տեղադրվել էր ձայնագրող սարք, և հորեղբոր հետ զրույցի ընթացքում նա հիշատակել էր ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին՝ ասելով, որ նա «գիտի, թե ինչու է ինքը ձերբակալված»։

Ղասիմովի հորեղբայրը, ըստ Միրզալիի, ավելի ուշ հրամայել է նրան ցուցմունքներում չհիշատակել պետական նավթային SOCAR ընկերությունը և գործարար Անար Ալիզադեին։

Միրզալին Made in Azerbaijan YouTube-ալիքի հիմնադիրն է և 2016 թվականից ապրում է Ֆրանսիայում՝ որպես քաղաքական փախստական։ Նա հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ քննադատությամբ։

Նա OC Media-ին պատմել է, որ սկսել է քննադատել իշխանություններին այն բանից հետո, երբ 2021 թվականին դարձել է շանտաժի զոհ՝ իր քրոջ մասնակցությամբ ինտիմ տեսանյութի օգտագործմամբ։

Դատավարության ընթացքում Ղասիմովը և նրա փաստաբանները փորձել են գործի մեջ չներքաշել ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների անունները։

Դատավորը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ Միրզալին բլոգերի և լրագրողի իր աշխատանքում օգտվել է խոսքի ազատությունից։

«Սա տեղի ունեցավ, որովհետև նա օգտագործում էր այն մեթոդները, որոնք գիտեր, որպեսզի պայքարի ադրբեջանական իշխանությունների դեմ։ Նրանք ցանկանում էին օրը ցերեկով քաղաքի կենտրոնում գլխատել Միրզալիին՝ ամբողջ Եվրոպայում այլախոհներին ազդակ ուղարկելու համար», — հայտարարել է դատավորը։

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future