Պայթեցվել է Իրաքից Թուրքիա ձգվող նավթախողովակաշարը
INTERNATIONAL NEWSԻրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
Այս մասին, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ պայթյունից հետո խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է:
Թուրքական գործակալության վարկածով` խողովակաշրը պայթեցրել են Քրդստանի աշխատավորական կոսւկացության (PKK) զինյալները:
Քիրկուկ-Յումուրթալըք նավթային խողովակաշարը վերջին անգամ պայթեցվել էր նաեւ 2015 թվականի հուլիսին:
Նավթատար խողովակաշրի 986 կմ երկարությամբ առաջին ճյուղը կառուցվել է 1977 թվականին, 890 կմ երկարությամբ երկրորդ ճյուղը` 1987 թվականին: Շահագործման հանձնվելուց հետո Քիրկուկ-Յումուրթալըք նավթամուղ խողովակաշարը տասնյակ անգամներ պայթեցվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



