12-ամյա աղջիկը երեխա է ունեցել 64-ամյա հարեւանից
SOCIETYՌԴ Կուրգանում 12-ամյա աղջիկը երեխա է ունեցել։ Անչափահաս աղջիկը անապահով ընտանիքից է, մայրը 7 երեխա ունի, որոնցից 3-ի նկատմամբ մայրական իրավունքներից զրկված է։ Երեխայի հղիության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու հոգի կասկածվում է նրան բռնաբարելու մեջ։
Նախքան երեխայի ծնվելը հիմնական կասկածյալներից մեկը աղջկա 20-ամյա եղբայրն էր, ում կալանավորել էին։ Սակայն երեխայի ծնվելուց հետո արված ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ երեխայի հայրը աղջկա 64-ամյա հարեւանն է։ Մյուս հարեւաններն էլ ասել են, որ 64-ամյա տղամարդը մեկ անգամ չէ, որ անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել անչափահաս աղջիկների նկատմամբ։ Այժմ աղջիկը նորածնի հետ սոցիալական կենտրոնում է, մասնագետներն աշխատում են նրա հետ՝ պարզելու համար, թե նա ունակ է երեխային խնամել, թե ոչ։
Այժմ ոստիկանները կարծում են, որ երեխային բռնաբարել են թե հարեւանը, թե եղբայրը։ Վերջինը ազատ չի արձակվել, շարունակում է մնալ կալանավայրում։
Երկու տղամարդկանց էլ մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանց մեղքն ապացուցվի։
Պատրաստեց Past.am-ը:
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



