Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստացել է ամենագնաց նվիրել ամերիկացի Ջասթին Գեյջիին, եթե վերջինս կարողանա հաղթել նույն քաշային կարգի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիային։
Այս մենամարտը գլխավորելու է «UFC White House — Freedom 250» մրցաշարը, որը կայանալու է հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։
«Ջա՛սթին, եթե հաղթես, քեզ համար նոր «Ram» պիկապ ունեմ: Առա՛ջ», — X-ի իր միկրոբլոգում գրել է հայ մարտիկը:
Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 գոտեմարտ՝ տոնելով 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ։ Արմանը կրել է ընդամենը 3 պարտություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



