Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամեր ալ-Բասաթը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Իսրայելի հետ հակամարտությունը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել Լիբանանի տնտեսությանը և հետ է մղել երկրի տնտեսական զարգացումը։
«Պատերազմը լայնածավալ ավերածություններ է առաջացրել, հատկապես երկրի հարավում։ Վնասը գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար», - ասել է նախարարը։
Ըստ ալ-Բասաթի, երկրի տնտեսությունը նույնպես զգալի անուղղակի վնասներ է կրել։ Օրինակ, Լիբանանի տնտեսությունը կրճատվել է նախաճգնաժամային մակարդակի գրեթե կեսով՝ 55-57 միլիարդ դոլարից հասնելով մոտ 32 միլիարդ դոլարի։
Ալ-Բասաթը հավելել է, որ պատերազմի հետևանքով՝ երկրում բիզնեսներն ու գործարանները փակվել են, իսկ գյուղատնտեսական հողերի մոտ 28%-ը այլևս չի արտադրում։
«Ավելին, հակամարտությունը լուրջ հարված է հասցրել զբոսաշրջության ոլորտին, որի վնասները գնահատվում են 2 միլիարդ դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի մոտ 7%-ին», -բացատրել է նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



