Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են, որ ռազմական հակամարտության դադարեցման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը դարձել է ավելի իրատեսական։ Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ կողմերը նախնական մակարդակում համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը և ակնկալում են մոտ օրերին ստորագրել առաջին համաձայնագիրը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ համաձայնագրի որոշ դրույթներ դեռ կարող են փոփոխվել, սակայն ընդգծել է, որ Թեհրանը ստեղծված իրավիճակից դուրս է եկել ավելի ուժեղ դիրքերով։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է․ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ուժերը խոցել են իրանական մի քանի անօդաչու սարքեր, որոնք շարժվում էին դեպի Հորմուզի նեղուցի ուղղությամբ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հետագայում հայտնել է, որ նեղուցը շարունակում է բաց մնալ նավարկության համար։
Հաղորդվում է, որ քննարկվող փաստաթուղթը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի նավահանգիստների նկատմամբ սահմանափակումների մեղմացում և հետագա բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ հրապարակումների՝ հաջորդ փուլում կարող են քննարկվել նաև սառեցված իրանական ակտիվների հարցը, էներգետիկ սահմանափակումները և անվտանգության երաշխիքները։
Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի հանդիսանալու հնարավոր համաձայնության կողմ։ Տարածաշրջանային զարգացումների ֆոնին համաշխարհային շուկաները դրական արձագանք են տվել՝ ֆոնդային ինդեքսների աճով և նավթի գների անկմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



