«Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մխիթարյանի այցը կկայանա հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի և ֆուտբոլային ուղու վերաբերյալ։
«Վերադարձ տուն՝ այնտեղ, որտեղից սկսվեց ամենամեծ ճանապարհը», — նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



