Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ընկած ռազմական ինքնաթիռը եղել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի F/A-18 Hornet կործանիչը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով կորպուսի երրորդ ավիաթևի տասնմեկերորդ ավիախմբի հայտարարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ Ռիմրոկ լճի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման և դրան հաջորդած հրդեհի մասին հայտնել էր տեղական Komo News հեռուստաալիքը։
«Հայտարարության մեջ ասվում է կեսօրին մոտ տեղի ունեցած կործանման մասին... F/A-18 Hornet ինքնաթիռներից մեկի մասնակցությամբ, որը բազավորված է Կալիֆորնիայի Միրամար ծովային հետևակի կորպուսի ավիաբազայում», - հայտնում է հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ կործանիչը ուսումնական թռիչք էր իրականացնում, երբ կործանվել է Վաշինգտոն նահանգի լեռներում, ինչից հետո անտառային հրդեհ է սկսվել։ Օդաչուն կատապուլտվել է և ստացել թեթև վնասվածքներ, նրան վերցրել են տեղի շերիֆի գրասենյակի աշխատակիցները։
Այն ստորաբաժանումում, որին պատկանում էր ինքնաթիռը, նախազգուշացրել են, որ հետաքննությունը կարող է տևել ավելի քան մեկ ամիս։ Այլ մանրամասներ այնտեղ դեռևս հրաժարվել են տրամադրել։
Հետևեք մեզ՝ այստեղ



