ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ուկրաինայում ընթացող հակամարտությանը մինչև վերջին ուկրաինացի զինվորը և վերջին եվրոն, փոխարենը զբաղվելու եվրոպացիներին հուզող խնդիրների լուծմամբ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ֆիցոն հայտնել է, որ ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտաի հետ քննարկել է Եվրոպական խորհրդի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
«Ես կրկին հիասթափություն հայտնեցի այն առնչությամբ, որ գագաթնաժողովի եզրակացությունները չափազանց ընդհանուր բնույթ ունեն, որ մենք չենք կարող առաջընթաց գրանցել Եվրամիության մրցունակության անկման և էներգիայի չափազանց բարձր գների հարցերում, մինչդեռ Ուկրաինայի հարցում ամեն ինչ հստակ է․ պատերազմը պետք է շարունակվի մինչև վերջին ուկրաինացի զինվորը և մինչև վերջին եվրոն»,- ասել է նա։
Սլովակիայի վարչապետը նաև հաստատել է, որ առաջիկա Եվրամիության գագաթնաժողովում մտադիր է բարձրացնել այն փոխհատուցումների հարցը, որոնք, ըստ նրա, պետք է տրամադրվեն Սլովակիային՝ նախորդ կառավարության կողմից Ուկրաինային փոխանցված սպառազինության համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



