Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ ներկայիս դիվանագիտական ուղով հետագա առաջընթացն անհնար կլինի, եթե ԱՄՆ-ն չցուցաբերի կամք և կարողություն՝ զսպելու Իսրայելին և կատարելու իր պարտավորությունները։
Կիրակի օրը X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ՝ իսրայելական ռեժիմի կողմից Հարավային Բեյրութին հասցված վերջին հարվածից հետո, Ղալիբաֆը նշել է, որ Բեյրութի վրա Իսրայելի հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Վաշինգտոնը կա՛մ բավարար վճռականություն չունի իր պարտավորությունները կատարելու համար, կա՛մ ի վիճակի չէ դա անել։
«Դահիայի դեմ սիոնիստների ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները կա՛մ բավարար կամք չունի իր պարտավորությունները կատարելու համար, կա՛մ բավարար կարողություն չունի դա անելու։ Դուք չեք կարողանա զիջումների հասնել՝ (իսրայելական - խմբ.) ռեժիմին կանաչ լույս տալով։ «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է։ Եթե դուք ցանկություն և կարողություն չունեք կատարելու ձեր պարտավորությունները, ապա իմաստ չունի խոսել այս ուղու շարունակության մասին»,- նախազգուշացրել է նա ԱՄՆ-ին։
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ կիրակի օրը իսրայելական բանակի ուժերը հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։
Հետևեք մեզ՝ այստեղ



