Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» լավագույն խաղացող ավարտված մրցաշրջանի արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա կիսապաշտպանը ստացել է քվեարկության մասնակցած երկրպագուների ձայների 35,26 տոկոսը։ Անցած մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
Քվեարկության արդյունքում՝ երկրորդ տեղում է հարձակվող Ջոն Կորդոբան (27,04 տոկոս), երրորդ տեղում է դարպասապահ Ստանիսլավ Ագկացեւը (15,70)։
Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» 66 միավորով գրավել է երկրորդ տեղում՝ չեմպիոն «Զենիթից» հետ մնալով 2 միավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



