Իտալացի փորձագետը գոհ է Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի կառուցման աշխատանքներից
INTERNATIONAL NEWSՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասնագետները հերթական անգամ այցելել են ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ընթանում են Հայաստանում առաջին Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցելության ընթացքում կապալառու «Renco Armestate» LLC, «Renco» SPA, «Acotec» SRL ընկերությունների համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները բժշկական կենտրոնի և Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ցուցադրել են փոխպատվաստման բաժանմունքի հիվանդասենյակի նախատեսվող կառուցվածքը, կահույքի և այլ բժշկական համակարգերի տեղակայման վայրը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Իտալիայից ժամանած Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացի անկախ վերահսկողություն իրականացնող միջազգային փորձագետ Գաբրիելե Զինգարետին: Իրականացված աշխատանքներն արժանացել են անկախ փորձագետի բարձր գնահատականին, ով համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ կենտրոնը լինելու է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը:



