Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում տեղի բնակիչը հարձակվել է 12-ամյա աղջկա վրա՝ դժգոհելով երեխաների բարձր խոսակցություններից և ծիծաղից։ Այս մասին հայտնում է Past.am-ը, հղում անելով՝ «K-inform Surgut» Telegram ալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել Սիբիրսկայա փողոցի բնակելի շենքերից մեկի բակում։ Ըստ նախնական տվյալների՝ 12-ից 15 տարեկան մի խումբ աղջիկներ զբոսանքից հետո վերադառնում էին տուն, երբ նրանց նկատմամբ ուշադրություն է դարձրել մոտակա շենքում բնակվող տղամարդը, որը, ինչպես նշվում է, հետևել է երեխաներին իր բնակարանի պատուհանից։
Ավելի ուշ տղամարդը դուրս է եկել բակ և դժգոհություն հայտնել երեխաների բարձր ծիծաղի ու զրույցների պատճառով։ Նրա և դեռահասների միջև վիճաբանություն է սկսվել։
Տուժած աղջիկներից մեկի մոր խոսքով՝ տղամարդը նախ սկսել է քարեր նետել երեխաների ուղղությամբ և վիրավորական արտահայտություններ հնչեցնել, ապա դիմել է ֆիզիկական բռնության։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բռնում 12-ամյա աղջկա գլխից և ուժով գետնին տապալում։ Երբ աղջիկը փորձում է վեր կենալ, տղամարդը փորձում է նաև ոտքով հարվածել նրան, սակայն վերջինիս հաջողվում է հեռանալ դեպքի վայրից։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության ծառայությունների աշխատակիցները։ Աղջիկներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։
Տուժածի հարազատները պահանջում են իրավապահ մարմիններից ամբողջական և օբյեկտիվ քննություն՝ հարձակվողին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հաղորդվում է, որ մարզային դատախազությունն արդեն նախաձեռնել է միջադեպի վերաբերյալ նախաքննական ստուգում։
Հետևեք մեզ՝ այստեղ



