Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար չի գանձի, սակայն մտադիր է դա անել այդ ժամանակահատվածից հետո, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական կողմին ծանոթ աղբյուրին։
«Իրանը նավերին թույլ կտա տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով առանց վճարի միայն 60 օրվա ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ։
Գործակալությունը նշում է, որ 60-օրյա ժամկետի լրանալուց հետո Թեհրանը մտադիր է շահույթ ստանալ Հորմուզի նեղուցով նավերի անցումից՝ ապահովելով անվտանգության, նավագնացության և ապահովագրության ծառայություններ: Սակայն Fars-ը չի նշել, թե երբ է այս կանոնը ուժի մեջ մտնելու:
«Այսինքն՝ ԱՄՆ-ն համաձայնել է վճարներ գանձելու հենց այդ հայեցակարգին», - նշել է իրանական լրատվամիջոցը։
Գործակալության տվյալներով՝ իրանա-ամերիկյան հուշագրի տեքստը ցույց է տալիս, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը կկարգավորվի Իրանի և Օմանի կողմից։
Հետևեք մեզ՝ այստեղ



