Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
ECONOMICSMoody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։
Գնահատման ընթացքում Moody’s-ը նշել է ԶՊՄԿ-ի կարևոր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, ընկերության մրցունակ ծախսային դիրքը, կայուն ֆինանսական ցուցանիշները և ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը։
Վարկանիշի և կայուն կանխատեսման վերահաստատումը հանդիսանում է ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, գործառնական արդյունավետության և երկարաժամկետ ներդրումային ծրագրերն իրականացնելու կարողության անկախ հաստատում։
ԶՊՄԿ-ն շարունակելու է իր ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված գործառնական արդյունավետության բարձրացմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և բոլոր շահակիցների համար երկարաժամկետ ու կայուն արժեքի ստեղծմանը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



