Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բորուսիա»- «Պորտու» մրցավեճի լավագույն խաղացող
SPORTԴորդմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com կայքի կողմից ճանաչվել է «Բորուսիա»-«Պորտու» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Կայքը վերլուծել է Մխիթարյանի խաղը, ըստ որի 27-ամյա ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել մրցակցի դարպասին, նրա կատարած փոխանցումներից 84.6 տոկոսը հասել է թիմակիցներին: Հայազգի ֆուտբոլիստը նաեւ 3-ական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում եւ մրցակցին շրջանցելիս, հինգ անգամ խլել է գնդակը, չորս անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:
Արդյունքում, ակումբի կիսապաշտպանը ստացել է 9,5 գնահատականը՝ 10-բալանոց համակարգով:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»- «Պորտու» խաղի 2 գոլն էլ գերմանացիները խփել են Մխիթարյանի կատարած փոխանցումներից հետո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



