Yerevan, 02.August.2026,
00
:
00
BREAKING


«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ե՛վ իրենց ընթացքով, և՛ արդյունքներով այս ընտրությունները չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և, որպես այդպիսին, ընտրություն չեն։ Ընտրություն բառը կապ ունի ազատության հետ, ընտրությունն իրականացվում է ազատության պայմաններում, երբ ընտրողի կամքը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի կաշկանդվում, չի սահմանափակվում։ Եթե այդ տեսանկյունից գնահատենք այս ընտրությունները, ապա խիստ սահմանափակված էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքն ու ազատությունը, և դրա համար արժանահավատ չենք կարող համարել»,«Փաստի» հետ զրույցում Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նման գնահատական է տալիս «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ընդգծում է՝ իշխանությունը շարունակ խոսում է ընդդիմադիր երեք ուժի՝ ընտրակաշառք բաժանելու մասին։ «Բնականաբար, ընտրակաշառքի հանգամանքն անընդունելի, դատապարտելի և քրեորեն հետապնդելի է, բայց ակնհայտ տեսնում ենք, որ այստեղ գործ ունենք մանիպուլ յացիայի և կիսաճշմարտությունների հետ։ Ամենևին էլ չենք բացառում, որ ինչ-որ անհատներ կարող են գնացած լինել այդ քայլին։ Թող լինի հետաքննություն, և ամեն ինչ պարզվի։ Բայց, միևնույն ժամանակ, գիտենք, որ եթե տեղի է ունենում ընտրակաշառքի բաժանում, այն վերաբերում է այնպիսի ուժերի, որտեղ կան ֆինանսական մեծ ռեսուրսներ։ Իշխանությունը ներկայացնող ուժը ևս մեծ ֆինանսական ռեսուրսներ ունի, և հանրապետության այդպիսի բնակավայր չկա, որտեղ նա ծանրակշիռ ներկայացվածություն չունենա։ Ինձ համար հասկանալի էր, որ զրո արձանագրում եղավ իշխանության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ Այս պարագայում ընտրակաշառքների հետ կապված գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, երբ մի պարագայում գաղտնալսումներ են տեղի ունենում, ի դեպ, դրանց մի զգալի մասն էլ կասկածելի է, հայտնաբերված նյութերը մոնտաժված են, կարող են ինչ-որ անուղղակի խոսակցություններ լինել աշխատանքային հարաբերությունների մասին, և դա ներկայացվի որպես ընտրակաշառքի դրսևորում ճնշելու նպատակով, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ կապված որևէ այդպիսի արձանագրում չկա, ոչ թե որովհետև օբյեկտիվորեն չկա, այլ պարզապես արդարադատություն իրականացնող մարմինները՝ ոստիկանությունը, քննչականը, դատախազությունը համակարգի մաս են և կատարում են քաղաքական իշխանության պատվերները։ Զանգվածային ընտրակաշառքի դրսևորում է ապրիլի սկզբին թոշակների բարձրացումն այն պարագայում, երբ նախընթաց բյուջետավորմամբ, պլանավորմամբ նման բան նախատեսված չի եղել, 2026 թվականի պետական բյուջեի մեջ նման տող չի եղել։ Տարեց բնակիչներին ուղղորդելու համար տասը հազար դրամով բարձրացրեցին կենսաթոշակը ընտրությունների շեմին։ Հատկապես մարզերում տարեցների հետ հանդիպման ժամանակ նրանք միշտ նշում էին այդ հանգամանքը, որ Փաշինյանը թոշակները բարձրացրեց, և դրա համար իրեն ընտրելու են։ Սա ևս ցույց է տալիս, որ ընտրողի կամքը խիստ սահմանափակված էր ֆինանսական միջոցների տեսանկյունից, բայց սրանով չի ավարտվում ընտրախախտումների շարքը։ Ընտրախախտումների մեծ ծավալը վարչական ռեսուրսի՝ «ստիպողական մեքենայի» հետ է կապված, որն առկա է տեղական ինքնակառավարման տարբեր օղակներում՝ նախարարություններ, մարզպետարանների ղեկավար մարմիններ և ղեկավար անձինք, համայնքներ, համայնքապետարաններ, դպրոցների տնօրեններ, վարչատնտեսական համակարգողներ։ Այս ամբողջ վարչական ռեսուրսը գործի դրված է եղել։ Շատ տեղերում դպրոցի տնօրեններին հրահանգվել է զանգահարել, ուսուցիչների հրավիրել հանրահավաքների և այլն։ Այս ամենը վկայում է այն մասին, որ պետական մեքենան պարզապես ծառայեցվել է գործող իշխանության քաղաքական շահերին։ Երբ աշխատանքային հարաբերություններում առկա լծակներ են գործի դրվում, ապա այդ պարագայում մարդու ընտրությունը չի կարող ազատ լինել։ Դրան գումարած, նախընտրական շրջանն անցել է խիստ ահաբեկման պայմաններում, ժողովուրդը ենթարկվել է ահաբեկմանը, որ եթե Փաշինյանը չընտրվի, տեղի է ունենալու աղետալի հետևանքներով պատերազմ։ Միևնույն ժամանակ, իշխանության ներկայացուցիչը՝ վարչապետը, ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառել է անընդունելի բառապաշար՝ վիրավորանքի բոլոր տարրերով, խախտել է էթիկայի կանոնները։ Այդպիսի խոսույթը՝ անհարկի, անթույլատրելի բառապաշարով, բառամթերքով, վախի մթնոլորտ է ձևավորել։ Կարևոր է, իհարկե, հասկանալ, որ նախընտրական շրջանում այսպիսի բաներ են տեղի ունեցել, բայց քվեարկության օրը ևս տեղի են ունեցել շատ խախտումներ, դրանք հազարներով արձանագրվել են։ Խախտումներ, որոնք կապված են, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակների զանգվածային կիրառման հետ, ինչը ցուցակների նկատմամբ անվերահսկելիություն է ստեղծում, արցախցի մեր հայրենակիցներին քվեարկությանը մասնակցել թույլ չտալու հետ. մարդիկ, փաստացի լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագրեր, չեն մասնակցել ընտրություններին, նրանց արհեստականորեն զրկել են այդ իրավունքից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ողջ ընթացքում չի կատարել իր կարևորագույն ֆունկցիան, այն է՝ նախընտրական շրջանում տեղի ունեցած այն խախտումների ուղղությամբ, որոնք հասանելի էին զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում, ոչ մի կանխարգելիչ, սահմանափակող գործունեություն չի կատարել և դրանով խրախուսել է իշխանություններին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այս ամենի հետ մեկտեղ ամենաաղետալի և պետականության հիմնասյուներին հարվածող խախտումը «Բարգավաճ Հայաստանին» մանդատներից զրկելն էր՝ օրենքի կոպտագույն ոտնահարմամբ։ «Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարված է պետականության հիմնասյուներին, հարված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ավանդույթին։ Սա լուրջ հարված է, որի հետևանքները դեռևս շատ երկար զգալու ենք, զգալու ենք այն իմաստով, որ մեր գիտակից քաղաքացիները չեն գնալու ընտրության, որովհետև նրանց շրջանում խոր հիասթափություն է առաջանալու այն իմաստով, որ կարելի է գրչի մեկ հարվածով ցանկացած տեղամասում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ որևէ անցողիկ ուժին մանդատներից զրկելու համար։ Եթե այս անգամ կարող է երեք ընտրատեղամասում անվավեր հայտարարել քվեարկության արդյունքները, հաջորդ անգամ կարող է 30 կամ 150 ընտրատեղամասում նույնն անել և իշխանությանը նորից ճանաչել բացարձակ չեմպիոն։ Սա կարևորագույն խախտումն էր։ Այս ամենի համախումբը հաշվի առնելով, այս ամենի վերաբերյալ արտաքին ուժերի՝ Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների և երկրների ու առաջին հերթին արևմտյան ժողովրդավարությունների աչք փակելը զուտ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ մեզ տալիս է հաստատակամություն ասելու, որ ընտրությունները եղել են կեղծված, չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը, ազատությունը, չեն համապատասխանել ժողովրդավարության նորմերին և ընթացակարգերին»,-հավելում է նա։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից մի քանի օր անց դատախազությունը սկսեց դիմել ԿԸՀ՝ պատգամավորության թեկնածու մի շարք ընդդիմադիր գործիչների անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նիկոլ Փաշինյանը «վհուկների որս» է սկսել։ Ինչո՞ւ «հաղթող» ուժը չի հանդարտվում։ «Շարունակում է իր այս գործելաոճը, որովհետև զգում է՝ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր չունի, ամուր հենարան չունի, իր իշխանությունը հիմնված է բռնության վրա, և կարող են իրավիճակներ փոխվել ու դրանցում հանդես գան ընդդիմադիր առաջնորդներ, ովքեր կարող են սասանել իր իշխանության հիմքերը։ Այդ պատճառներով նա ցանկանում է ընդդիմության ինստիտուտը խեղդել իր բնում, որպեսզի ընդդիմություն առհասարակ չլինի, և միևնույն ժամանակ երկրում լինի վախի մթնոլորտ, որ ոչ ոք չհամարձակվի քաղաքականությամբ զբաղվել։ Նա դա անում է, որպեսզի ցույց տա՝ այս երկրում քաղաքականությամբ զբաղվում է մեկ մարդ, և այդ մեկ մարդն ինքն է»։

Հընթացս տեսնում ենք նաև, որ ճնշվում է ազատ խոսքը, օրինակ՝ ձերբակալում են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին, իսկ հետո զրկում նրան հանրային խոսքով հանդես գալու իրավունքից։ Եվ սա նման միակ դեպքը չէ։ Ազատ խոսքը սահմանափակման ներքո է, քանի որ այն կարծես սառը և սթափեցնող ցնցուղ լինի հասարակության համար։ «Ազատ խոսք ունեցող ազդեցիկ մարդիկ, հատկապես նրանք, ում խոսքն ազդեցիկ է երիտասարդության շրջանում, այս իշխանության համար պոտենցիալ վտանգի աղբյուրներ են, և խնդիր է դրված ամեն գնով նրանց լռեցնել։ Ալեն Ղևոնդյանն այդ մարդկանցից մեկն է, որին բացարձակապես ոչ մի հանցակազմ չպարունակող խոսքի համար այդպիսի դաժան ձևով փորձում են լռեցնել։ Դա անում են ազատ, իմաստալից և ռացիոնալ խոսք թույլ չտալու համար, որպեսզի իրենց թեզերը գերակշռեն հանրային խոսույթի մեջ, և երկրորդ՝ հատկապես մտավորականության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու համար, որպեսզի բոլորն իրենց «աջը քաշած» ապրեն, ոչ ոք հանկարծ չփորձի «իրենց հավին քշա» ասել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments